«Շատ գեղեցիկ, ինչպես միշտ, ցանկացած տարիքում». Լուիզա Ներսիսյանի լուսանկարը Սակրամենտոյից

18:41   18 փետրվարի, 2020

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Սակրամենտոյում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին շագանակագույն վերնաշապիկ է կրում։ Լուիզա Ներսիսյանն արձակել է մազերն ու նախապատվություն տվլ արտահայտիչ դիմահարդարմանը։ «Մի անգամ Սակրամենտոյում»,- հրապարակումն անգլերենով մակագրել է դերասանուհին։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել դերասանուհուն. «Շատ գեղեցիկ ես, ինչպես միշտ, ցանկացած տարիքում»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին կաշվե տաբատ էր կրում եւ կանաչ բլուզ։ Լուիզա Ներսիսյանն արձակել էր մազերը, նուրբ շպար ընտրել։ Հրապարակման մեկնաբանություններում սիրված դերասանուհին օգտագործել էր նաեւ «Սան Ֆրանցիսկո» հեշթեգը։



© NEWS.am STYLE