«Նուրբիկ». Հասմիկ Խոջյանի լուսանկարը

22:41   18 փետրվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերոմ դերասանուհին սպիտակ հագուստ է կրում։ Հասմիկը հավաքել է մազերը, նուրբ աքսեսուարներ՝ ականջօղեր ընտրել։ Նա արտահայտիչ դիմահարդարում է ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ արել դերասանուհուն. «Նուրբիկ», «գեղեցկուհի»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ամբողջությամբ սեւ հագուստ էր կրում՝ տաբատ եւ փայլուն բլուզ։ Հասմիկը դրանք համադրել էր գոտու հետ։ Դերասանուհին արձակել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական մեկնաբանություններ գրել. «Շատ սիրուն ես», «Ինչպես միշտ փայլում ես»։



© NEWS.am STYLE