Լիլիթ Հովհաննիսյանը՝ վառ կերպարում

17:42   18 փետրվարի, 2020

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են վերելակում։ Երգչուհին սեւ հագոիստ է կրում, որը համադրել է կանաչ բաճկոնի հետ։ Լիլիթ Հովհաննիսյանը նույն երանգի պայուսակ է ընտրել, հավաքել մազերն ու կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Օրեր առաջ Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացել էր քնքուշ ու նուրբ կերպարում։ Կադրում Լիլիթը բեժ գույնի, մարմինն ընդգրկող հագուստ։ Լիլիթի վարսերն արձակված էին, նա նուրբ շպար էր ընտրել։ Հրապարակմանը կից, դիմելով իր հետեւորդներին ու երկրպագուներին, երգչուհին գրել էր․ «Քանի որ սիրահարվածներն այսօր սիրային մաղթանքների պակաս ու կարիք չունեն (որովհետեւ նրանք ունեն ԳԼԽԱՎՈՐԸ), դրա համար ես ուզում եմ հենց իմ չսիրահարված հետեւորդներին ցանկանալ շուտափույթ կերպով գտնել իրենց սերը։ Դա մի այնպիսի զգացում է, որը գոնե մեկ անգամ արժե ապրել»։



© NEWS.am STYLE