«Կրակոտ». Իրինա Շեյքը Burberry-ի երեկույթին թվերք է պարել (վիդեո)

16:41   18 փետրվարի, 2020

Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը հետեւորդներին ցնցել է աղմկոտ երեկույթի ընթացքում արված «թեժ» տեսանյութով։ Instagram-ում հրապարակված կադրերում մոդելը պարում է տղամարդկանց շրջապատում Burberry-ի ցուցադրությանը հաջորդած երեկույթի ընթացքում։ Մոդելը, որը սպիտակ կարճ զգեստ էր կրում, նույնիսկ փորձել է թվերք կատարել։

View this post on Instagram

A post shared by irinashayk (@irinashayk) on

«Տղաների հետ երեկույթից հետո»,- հրապարակումը մակագրել է աստղը։ 34-ամյա գեղեցկուհու հետեւորդները հիացել են թեժ պարով։

«Դիցուհի», «Թագուհի Իրիշկա», «Ես սիրում եմ քեզ», «Այ սա կրակոտ է»,- Իրինային հաճոյախոսություններ են արել հետեւորդները։



© NEWS.am STYLE