Սոֆյա Ռոտարուի թոռը պիջակը կրել է մերկ մարմնին

17:11   18 փետրվարի, 2020

Ուկրաինացի երգչուհի Սոֆյա Ռոտարուի թոռը՝ Սոնյա Եվդոկիմեկոն, նոր երգ է ձայնագրել։

Երգի թողարկումը նա ուղեկցել է թեժ հրապարակումների շարքով։ Երիտասարդ գեղեցկուհին լուսանկարներում թափանցիկ տոպ է կրում եւ սեւ պիջակ։

Սոնյայի երկրպագուները բարձր են գնահատել հրապարակված կադրերն ու սիրելի երգչուհուն գովել իդեալական կազմվածքի եւ ոճի համար։

Սոնյա Եվդոկիմենկոն այժմ գտնվում է Նյու Յորքում։ Սոֆյա Ռոտարուի թոռը վաղ հասակից մասնակցում է նորաձեւության ցուցադրությունների, նկարահանվել է ամսագրերի շապիկների համար եւ նույնիսկ դարձել Mercedes-Benz Kiev Fashion Days-ի դեմքը։ 5tv.ru-ի հաղորդմամբ՝ նա որոշել է տատիկի հետքերով գնալ եւ լրջորեն տարվել է երաժշտությամբ։

Լուսանկարները՝ Instagram/iamsofiaeve

 



© NEWS.am STYLE