«Пусть говорят»-ի ընթացքում փորձել է պարզել՝ ինչու է Պետրոսյանը Ստեպանենկոյի հաշվին մեկ միլիարդ ռուբլի փոխանցել

18:13   18 փետրվարի, 2020

«Пусть говорят» հաղորդման շրջանակներում փորձել են պարզել, թե ինչու է Եվգենի Պետրոսյանը 2017թ.-ի դեկտեմբերին նախկին կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի հաշվին մեկ միլիարդ ռուբլի փոխանցել։ Վճարային փաստաղթղթերի կրկնօրինակներից, որոնք հայտնվել են «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի տրամադրության տակ, խոշոր գումարը փոխանցվել է նախքան նրանց պաշտոնական բաժանումը։

Կադրերում երեւում էր, որ փաստաթղթերը թվագրված են 2017թ.-ով։ Դրանցից հետեւում է, որ դեկտեմբերի ընթացքում Պետրոսյանն ավելի քան միլիարդ ռուբլու տրանսակցիա է իրականացնել։ Որպես ստացող՝ նշվում է Ելենա Գրիգորեւան Ս.-ն։ Ընդ որում, ստուդիայում ներկա լրագրողը չի կարողացել ապացուցել դրանց իսկությունը՝ հայտարարելով, որ պատրաստ չէ բացահայտել աղբյուրները։

«Դեկտեմբերի 20-ին, 21-ին, 28-ին, 29-ին՝ 300 մլն մի պահի, եւս 300 մլն, 100 մլն, 250 մլն եւ այսպես շարունակ»,- քաղվածքից տողերը մեջբերել է հաղորդավարը։

Շոուի մասնակիցները երկու ճամբարի են բաժնվել։ Մի մասը կարծիք է հայտնել, որ ռուս արտիստը չի կարող արդար աշխատանքով այդքան վաստակել։ Մյուսները, հակառակը, կարծել են, որ հայտարարված թվերը միայն ապացուցում են, որ Պետրոսյանը շատ հարուստ մարդ է։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարները՝ Instagram, Facebook



© NEWS.am STYLE