Մարիոն Կոտիյարը՝ Chanel N°5-ի նոր արշավի դեմք

19:11   18 փետրվարի, 2020

Chanel-ը հրապարակել է Chanel N°5 լեգենդար բույրի նոր գովազդային արշավը։ Այս անգամ դրա դեմքն է դարձել ֆրանսիացի դերասանուհի Մարիոն Կոտիյարը։

«Անհավանական Մարիոն Կոտիյարը յուրաքանչյուր կինոֆիլմ լցնում է ազատ կնոջ յուրօրինակ ոգով։ Chanel-ի դեպքում նա № 5 բույրի մեջ եւս ներմուծում է իր անկրկնելի էլեգանտությունը»,- ասել է նորաձեւության տան ներկայացուցիչներից մեկը։

Արշավի թողարկման օրը հայտնի չէ։ Պարֆյումի հարյուրամյա պատմության ընթացքում դրա դեսպաններն են եղել Սյուզի Փարկերը, Կատրին Դենեւը եւ Նիկոլ Քիդմանը։

Աղբյուրը՝ TheBlueprint

Լուսանկարները՝ Getty Images, Chanel



© NEWS.am STYLE