«Գեթ մի համբույր եթե ուզենաս, մեկի տեղ հազար կստանաս»․ Վիլյամ Սարոյանի խոսքերով «Օրոր շորոր» երգը՝ «Հայ Համերգ»-ի կատարմամբ

19:31   18 փետրվարի, 2020

«Հայ համերգ Project»-ը ներկայացնում է «Օրոր շորոր» երաժշտական կատարումը: Խոսքերի հեղինակը Վիլյամ Սարոյանն է, երաժշտությունը՝ Ռոսս Բաղդասարյանի: Երգի օրիգինալ անվանումը, որը կատարել են հռչակավոր կատարողներ Ժակ Դյուվալյանը, Կարո Տոնիկյանը, Ռոզմարի Քլունին,  կոչվում է Come On-A My House:

«Հայ համերգ Project»-ը երիտասարդ երգիչ-երգչուհիների սեքստետ է, որը կատարում է տարբեր ժամանակների հիթային երգեր՝ նորովի մեկնաբանությամբ:  Երաժշտական նախագծի հեղինակներն են՝ Արթուր Ջանիբեկյանը և Ռուբեն Ջաղինյանը:

2019-ի տարեվերջին  նրանք ներկայացան «Զարթնում է Երևանը»  շքեղ համերգային ծրագրով՝ ազդարարելով իրենց մուտքը երաժշտական աշխարհ: Նոր ծրագրում հնչեցին «Երգ գինու մասին», «Օրոր շորոր» «Զարթնում է Երևանը» և այլ կատարումներ: Այդ շարքում տեղ էր գտել նաև պոպուրի՝ հայտնի և սիրված երգերից:  Հայոց բանակի օրվա առթիվ նրանց կատարմամբ հնչեց «Անել առավել, քան» նոր ստեղծված երգը:



© NEWS.am STYLE