Տոպ, ուլտրակարճ կիսատաբատ․ Գայանե Ասլամազյանի լողափնյա լուսանկարը

23:43   18 փետրվարի, 2020

Դերասանուհի եւ հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր լողափնյա կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրում հաղորդավարուհին կրում է կապույտ երանգի տոպ, ջինսե ուլտրակարճ կիսատաբատ։ Գայանեն արձակել է վարսերը, առանց շպարի է։ Նրա հայացքն ուղղված է դեպի վեր։ Հաղորդավարոհու կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Գայանե Ասլամազյանը գրել է․ «Հատուկ քրոջս պահանջով»։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում։ Գայանե Ասլամազյանն արձակել էր մազերը, նուրբ ականջօղեր ընտրել։ Նա նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին՝ ընդգծելով շուրթերն ու աչքերը։



© NEWS.am STYLE