«Մանե մորաքույր». Սիլվա Հակոբյանը հրապարակել է դստեր ու քույրիկի լուսանկարը

10:51   19 փետրվարի, 2020

Սիլվա Հակոբյանը նախորդ տարվա օգոստոսին առաջին անգամ մայր է դարձել։ Երգչուհին հաճախ է դստեր՝ Միլայի մասնակցությամբ լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում։

Այս անգամ Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) երգչուհին հրապարակել է դստեր ու քրոջ՝ Մանե Հակոբյանի լուսանկարը։ Կադրում Մանեն ջերմ գրել է փոքրիկին։ «Մանե մորաքույր»,- հրապարակումն այսպես է մակագրել Սիլվան։

Ավելի վաղ երգչուհին շնորհավորել էր մայրիկի ծննդյան օրը։ Հրապարակված կադրերում երգչուհու մայրը պատկերված էր նրա փոքրիկ դստեր՝ Միլայի հետ։ «Ծնունդդ շնորհավոր, իմ անուշ մամա։ Առողջ լինես ու մեր գլխից անպակաս։ Սիրում ենք քեզ ամբողջ սրտով»,- գրել էր նա։ Հրապարակված մյուս լուսանկարում երգչուհին պատկերված էր ծնողների հետ։ «Թանկերս»,- լուսանկարը մակագրել է նա։



© NEWS.am STYLE