11:56 19 փետրվարի, 2020Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված է ավտոմեքենայում։ Նա Disney-ի ամենահայտնի մկնիկի՝ Միկի Մաուսի պատկերով բլուզ է կրում։ նա գրեթե շպարված չէ եւ լուսանկարը չի մեկնաբանել։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված էր ամուսնու հետ։ Զույգի հարսանիքը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին։ Կադրերն արվել էին օվկիանոսի ափին։ Զույգը մեղմ գրկախառնված էր։ Լիլուն սեւ հագուստ էր կրում եւ արեւային ակնոց։