Լուսինե Թովմասյանը որդու լուսանկարով հիացրել է հետեւորդներին

19:47   19 փետրվարի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել ու հիացրել հետեւորդներին։

Instagram-յան էջում Լուսինեն հրապարակել է որդու՝ Ալեքի լուսանկարը։ Փոքրիկը լույս աշխարհ է եկել նախորդ տարվա օգոստոսին։ Կադրում նա ջերմ ժպտում է, իսկ Լուսինե Թովմասյանը մեկնաբանություններում գրել է. «Բարի օր բոլորին»։ Գեղեցկուհի մայրիկի էջը լի է հաճոյախոսություններով ու բարեմաղթանքներով։

Օրերս Լուսինե Թովմասյանի հետ լուսանկար էր հրապարակել նրա քույրը՝ Իրինա Թովմասյանը։ Կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Գեղեցկուհի քույրերը ձմեռային կերպարում էին։ Մեկնաբանությունների հատվածում Իրինան մի քանի հեշթեգ էր օգտագործլ, այդ թվում «քույրեր», «Իտալիա»։

Գլխավոր լուսանկարը՝ Պարգեւ Այդինյանի



© NEWS.am STYLE