«Կարծեցի՝ Մոնիկա Բելուչին է». VARDA-ն 15 տարի առաջ արված լուսանկար է հրապարակել

14:37   19 փետրվարի, 2020

Հայազգի պարուհի VARDA-ն արխիվային լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում պարուհին 15 տարվա վաղեմության լուսանկար է հրապարակել։ Պարուհին արձակել է մազերն ու նուրբ շպարով է։ «15 տարի առաջ»,- հրապարակումը ռուսերենով մակագրել է 34-ամյա պարուհին։ Հետեւորդների մեծ մասը դրական մեկնաբանություններ է գրել։ «Ինչ գեղեցկուհի», «Կարծեցի՝ Մոնիկա Բելուչին է», «Ես չէի ճանաչի, բայց շատ գեղեցիկ ես», «Գեղեցիկ հայուհի»,- հաճոյախոսություններ են արել օգտատերերը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում պարուհին պատկերված էր առանց շպարի, ապա՝ նաեւ շպարով։ Մեկնաբանությունների հատվածում պարուհին մեջբերել էր հայտնի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի խոսքերը։ «Ինչպես ասում էր 90-ականների սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը. «Նույնիսկ ես առավոտյան այնպիսի տեսք չունեմ, ինչպես Սինդի Քրոուֆորդը»»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE