Կարճ, ոճային շրջազգեստ, երկարաճիտներ. Լիա Զախարյանի լուսանկարը Պրահայից

16:39   19 փետրվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում արված նշման համաձայն՝ կադրերն արվել են Պրահայում։ Լիան սեւ շրջազգեստ է ընտրել եւ բաց գույնի բլուզ։ Նա երկարաճիտ կոշիկներ է կրում ու արձակել է մազերը։ Հետեւորդները հաճոյախոսություններ են արել դերասանուհուն. «Գեղեցիկ աղջիկ»։

Օրերս հրապարակված կադրերում Լիան ջինսե տաբատ էր կրում եւ սպորտային բլուզ։ Նա սեւ գունի երկարաճիտ կոշիկներ էր ընտրել ու արձակել մազերը։ Կերպարն ամբողջացրել էր սպորտային սեւ գլխարկը։ «Ցուրտը բավանականություն է առաջացնում, իսկ բավականությունը՝ ցուրտ»,- հրապարակումը ռուսերենով մակագրել էր դերասանուհին։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել հմայիչ դերասանուհուն. «Հիասքանչ»։

 



© NEWS.am STYLE