«Մերկ». Քիմ Քարդաշյանը՝ իր ներքնազգեստի ապրանքանիշի գովազդային արշավում

14:06   19 փետրվարի, 2020

Իրապատում-շոուի աստղ, Skims ապրանքանիշի սեփականատեր Քիմ Քարդաշյանը ներկայացրել է ներքնազգեստի նոր հավաքածուն՝ «Naked» (Մերկ).

Իր էջում աստղը անհավանական սեքսուալ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ներքնազգեստով։ Թեեւ առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե նա ոչինչ չի հագել։ Երկրպագուները չեն կարողացել աչք կտրել աստղի ցնցող կազմվածքից։

Ким Кардашьян распласталась на машине

«Մեր թագուհին», «Նախ նայեցի, կարծեցի, թե դու ոչինչ չես հագել։ Հետո վշտացա»,- մեկնաբանություններում գրել են հետեւորդները։

Քիմն ապրանքանիշը ներկայացնում է որպես կնոջ բնական գեղեցկությունն ընդգծող, ընդ որում չափսերի տեսականին բավական լայն է։



© NEWS.am STYLE