Ոճային. Մարինկա Խաչատրյանի ձմեռային կերպարը

20:43   19 փետրվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Մարինկան բաց գույնի, ոճային վերարկու է կրում եւ լայնեզր գլխարկ։ Դերասանուհին, որն այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում, արտահայտիչ շպարով է։ Դերասանուհու էջը լի է դրական մեկնաբանություններով. «Ամենասիրուն», «արքայադուստր»։

Օրեր առաջ հրապարակված կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Դերասանուհին մուգ գույնի ջինսե տաբատ էր կրում, վառ կարմիր վերնաշապիկ։ Նա արձակել էր մազերն ու արեւային ակնոց էր կրում։ Կերպարն ամբողջացնում էր վառ շպարը։ «Ամառ եմ ուզում»,- մեկնաբանությունների հատվածում այս հեշթեգն էր օգտագործել դերասանուհին։



© NEWS.am STYLE