Թխամորթ մոդելը ցուցադրության ընթացքում կապիկի հագուստի պատճառով վիրավորվել է դիզայներից

16:13   19 փետրվարի, 2020

Թխամորթ մոդել Էմի Լեֆեւրը, որը մասնակցել է Նյու Յորքում Նորաձեւության տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտների ցուցադրությանը, պատմել է, որ բախվել է ռասիզմի կազմակերպիչների կողմից, որոնք, ընդ որում, հրաժարվում են ընդունել դա։

Картинки по запросу

Միջադեպը տեղի է ունեցել Նյու Յորքում Նորաձեւության շաբաթվա շրջանակներում՝ փերտրվարի 7-ին՝  Junkai Huang ապրանքանիշի ցուցադրության ընթացքում։ Աղջիկը պատմել է, որ իր հագուստի մաս էին կազմում մեծ, կարմիր շուրթերի եւ ականջների տեսքով զարդեր, որոնք նրան կապիկի արտաքին են հիշեցրել։

«Կուլիսների ետեւում ես ցնցվում էի։ Ես կանգնել էի ու լաց էի լինում՝ աշխատակիցներին ասելով, որ այդ ռաստիտսական իրերով ինձ անհարմար եմ զգում։ Ինձ ասացին, որ անհարմարություններին հարկավոր է դիմանալ ընդամենը 45 վայրկյան»,- Լեֆեւրի խոսքերը մեջբերել է Lenta.ru-ն։ Անկախ դրանից՝ մոդելը պոդիում է բարձրացել առանց աքսեսուարի եւ միջոցառումը լքել է իր դեֆիլեից անմիջապես հետո։

Картинки по запросу "Amy Lefevre"

Շրջանավարտներից մեկը պատմել է Լեֆեւրի՝ պոդիում բարձրանալու հետ կապված կեոնֆլիկտի մասին կազմակերպիչների հետ։ «Մենք մի քանի անգամ ասել ենք, որ նա չի կարող կրել այդ զարդը։ Բայց նա բղավել է, որ ես չխառնվեմ»,- նշել է նա։

Լուսանկարները՝ Nypost, Fashion Institute Of Technology / Getty

 



© NEWS.am STYLE