Սպարտակ Միշուլինի՝ «արտամուսնական կապից ծնված» սկանդալային որդին «Առաջին ալիքում» կփոխարինի Դմիտրի Շեպելեւին

17:39   19 փետրվարի, 2020

Դերասան ու հեռուստահաղորդավար Տիմուր Երեմեեւը «Առաջին ալիքի» «На самом деле» («Իրականում») շոուի հաղորդավարի պաշտոնում կփոխարինի Դմիտրի Շեպելեւին, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Պարբերականի փոխանցմամբ՝ հենց նա կփոխարինի Դմիտրի Շեպելեւին, որը հայտնել է «Առաջին ալիք»-ից հեռանալու մասին։ Հաղորդման աշխատակիցները նոր հաղորդավարի անունը հայտնել են դերասաններին Շեպելեւի մասնակցությամբ վերջին թողարկման ընթացքում։

Тимур Еремеев стал героем десятков телеэфиров, на которых доказывал, что он - внебрачный сын Спартака Мишулина.

Երեմեեւը հայտնի է դարձել «Пусть говорят»-ի տասնյակ եթերներից հետո, որոնց ընթացքում ապացուցել է, որ Սպարտակ Միշուլինի՝ արտամուսնական կապից ծնված որդին է։ Հաղորդումներից մեկի ընթացքում ԴՆԹ փորձաքննությունը հաստատել է Տիմուրի եւ ժողովրդական արտիստ Սպարտակ Միշուլինի ազգակցությունը։ Սակայն նա դատարան չի դիմել՝ ազգակցության փաստը պաշտոնապես արձանագրելու համար։ Տիմուր Երեմեեւը մշտապես ընդգծում է, որ չի պատրաստվում փոխել ազգանունը եւ պայքարել ժառանգության համար։

 



© NEWS.am STYLE