Օրլանդո Բլումը որդու անունով դաջվածք է արել, բայց սխալով

23:31   19 փետրվարի, 2020

Անգլիացի դերասան Օրլանդո Բլումը ձեռքին որդու անունով օրիգինալ դաջվածք է արել: Նկարը շատ ինքնատիպ տեսք ունի։ Այն ներկայացնում է Մորզեի այբուբենը։ Սակայն կետերի եւ գծերի համադրությունը սխալ է ստացվել։ Արդյունքում անվան մեջ սխալ է թույլ տրվել՝ «Ֆլինի»-ի փոխարեն գրված է «Ֆրինն»։ Սխալը նկատել են դերասանի հետեւորդները։

Աստղային հայրիկը դեռեւս ոչ մի կերպ չի մեկնաբանել։

Որդու անունը Օրլանդո Բլումի առաջին դաջվածքը չէ: Օրինակ, նա ունի մի գրություն, որը նշանակում է «ինը» բառը։ Այն կատարվել է ի հիշատակ «Մատանիների տիրակալի» նկարահանման հարթակում անցկացրած ժամանակի։  Նման դաջվածք են արել նաեւ Էլայջա Վուդը, Բիլլի Բոյդը, Շոն Էստինը եւ այլք։



© NEWS.am STYLE