Քրիստինա Ասմուսը մերկացել է լոգարանում

12:14   20 փետրվարի, 2020

Ռուս դերասանուհի Քրիստինա Ասմուսը մերկացել է լոգարանում եւ կատակել հեյթերների մասին: Իր Instagram-ում նա սեւ-սպիտակ լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է լողանալիս: Քրիստինային նկարահանել են թիկունքից, բայց լուսանկարն, այնուամենայնիվ, շատ կրքոտ է ստացվել։

Գայթակղիչ լուսանկարը Քրիստինան լրացրել է իր ֆիրմային «ֆիշկայով»՝ հեշթեգերի հավաքածուով, որոնցում փոխանցվել է հեյթերների հնարավոր դժգոհությունների հիմնական էությունը: Նրանց թվում, օրինակ, եղել են՝ «Տեքստից» հետո մի լվացվիր», «Կերակրեք Ասմուսին», «Ում հետ է դուստրդ», «Նախանձում եմ Գարիկին», «Չեմ նախանձում Գարիկին», «Ամաչում է» եւ այլն։

Картинки по запросу "асмус"

Դրանով իսկ Ասմուսը խաղրել է հեյթերներին, որոնք քննադատել են նրան «Տեքստ» ֆիլմում բաց տեսարանների համար։  Նրա ընկեր, սցենարիստ Ալեքսանդր Ցիպկինը պատմել է, որ ֆիլմի թողարկումից հետո դերասանուհու հասցեին սկսել են սպառնալիքներ հնչեցնել։  Դերասանուհու ամուսին Գարիկ Խարլամովը մի քանի անգամ հրապարակայնորեն աջակցել է նրան սկանդալի ժամանակ՝ հայտարարելով, որ իրենց ընտանեկան բարեկեցությանը ոչինչ չի սպառնում։



© NEWS.am STYLE