Իրինա Շեյքը եւ Ռիկարդո Տիշին զվարճացել եւ գրկախառնվել են մեքենայի մեջ

10:14   20 փետրվարի, 2020

Համացանցում հայտնվել են Իրինա Շեյքի եւ Burberry-ի ստեղծագործական տնօրեն Ռիկարդո Տիշիի համատեղ լուսանկարները։  Թոփ-մոդելը Լոնդոնի նորաձեւության շաբաթվա շրջանակներում տաղանդավոր իտալացի դիզայների ցուցադրության գլխավոր աստղն է դարձել։ Իսկ ցուցադրությունից հետո զույգը զվարճացել է Warner BRITs after party-ում՝ Չիլթերն-Ֆայերհաուսում։

Սովորաբար գեղեցկուհին լքում է միջոցառումները հպարտ միայնության մեջ։  Այս անգամ նա բացառություն է արել եւ նրան ուղեկցել է մտերիմ ընկերը՝ Տիշին։ Իրինա ամուր բռնել է ընկերոջ ձեռքը, ապա նստել են մեքենա, որտեղ գրկախառնվել են։

Շեյքը հրապարակայնացրել է  ինտրիգային կադր, որում երեւում են նրա արեւայրուք ընդունած ոտքերը։ Ոտքերի արանքում մի քանի շիշ էլիտար գինով դրված է թղթե փաթեթ։ Իր գուլպաների միջեւ աստղը սեղմել է խմիչքով բաժակը։ Դրանով բացատրվում է Շեյքի եւ Տիշիի ուրախ տրամադրությունը։

Իրինա Շեյքն այդ երեկո հիանալի տեսք ուներ։ Նա կրում էր Burberry ապրանքանիշի կարճ վերնաշապ-զգեստ, որը զարդարված է քարերով: Դրա տակից նա կրում է կաշվե կիսատաբատ։ Աստղի կերպարն ամբողջացրել են տպավորիչ կոշիկներն ու կաթիլի տեսքով ականջօղերը։  Պոդիումի թագուհին արձակել է իր մուգ մազերը։  Նրա գեղեցկությունն ընդգծել է դեմքի անթերի գույնն ու բնական դիմահարդարումը, հայտնում է Daily Mail.-ը։

Աղբյուրը՝ Instagram, Daily Mail



© NEWS.am STYLE