«Ամենուր խաբեություն է»․ Նաստյա Կամենսկիխի հետեւորդներին դուր չի եկել նրա կուրծքը

11:22   20 փետրվարի, 2020

Նաստյա Կամենսկիխն իր Instagram-ում հրապարակել է նոր լուսանկար: Հետեւորդները մեկնաբանությունների հատվածում հարձակվել են նրա վրա։

Լուսանկարում երգչուհին գտնվում է կանաչ բազկաթոռին եւ նայում է տեսախցիկին։ Վարսերը բարձր պոչ է հավաքել, ընտրել է թեթեւ դիմահարդարում։ Հագուստից Նաստյան կրում է միայն ժանյակավոր գործվածքով կիսաթափանցիկ տոպ եւ նորաձեւ լայն տաբատ։ Կերպարն ընտրված է սեւ-սպիտակ գունային գամմայով։

Ոմանք ուշադրություն են դարձրել, որ լուսանկարում Նաստյա Կամենսկիխի կուրծքը գրեթե բացակայում է։  «Իսկ կուրծք չկա՞, տեսահոլովակներում չորրորդ համարի է․․․ ամենուր խաբեություն է», - նշել է մեկնաբաններից մեկը։  Հնարավոր է, որ լանջաբացվածքի գոտին տարօրինակ տեսք ունի նրա ընդունած դիրքից, քանի որ աղջկա մյուս լուսանկարներում նկատելի են նրա փարթամ բարեմասնությունները։ «Չափազանց նիհար ես», «Ֆու, ինչ բոմժ է նստած», – գրել են դժգոհները:

Սակայն շատերը, այնուամենայնիվ, աջակցել են իրենց կուռքին եւ շատ հաճելի բառեր գրել: «Ասես եգիպտական թագուհի լինի», «Իդեալական», «Երիտասարդ եւ գեղեցիկ է Նաստյան», «Պարզապես խելքահան է անում», - նշել են ռեփերի կնոջ հետեւորդները․․․

Աղբյուրը՝ Дни, Instagram



© NEWS.am STYLE