«Ախր ո՞նց չսիրես…»․ Մկրտիչ Արզումանյանի լուսանկարը

22:53   19 փետրվարի, 2020

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում կրկին ու կրկին իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հումորային ու քնքուշ կերպարում։ Սիրված դերասանը ձեռքերում փոքրիկ շնիկ է պահում եւ շոյում է նրան։ Իսկ հրապարակմանը կից սիրված դերասանը գրել է․ «Ախր ո՞նց չսիրես…»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մկրտիչ Արզումանյանը ներկայացել էր զվարճալի կերպարում։ Սիրված դերասանը դեմքի ծամածռված արտահայտությամբ էր, իսկ հրապարակմանը կից նա գրել էր․ «Արդուկիր ինքդ»։



© NEWS.am STYLE