Ուլտրակարճ զգեստ, սլացիկ ոտքեր․ Եվա Բաղդասարյանի գրավիչ լուսանկարը

10:46   20 փետրվարի, 2020

Սերիալային դերասանուհի, մոդել Եվա Բաղդասարյանը միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին հաճախ է ներկայացնում լուսանկարներ շքեղ ֆոտոշարքերից, իր առօրյայից եւ հանգստից, որոնցում գրեթե միշտ վառ դիմահարդարմամբ է եւ շքեղ տեսքով:

Եվա Բաղդասարյան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ ու ոճային կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կերպարանք է ընդունել աթոռին նստած։ Նա կադրում կրում է սեւ հանդերձանք․ ուլտրակարճ զգեստ, երկարաճիտներ։ Վարերն արձակված են, Եվան մեղմ շպարով է։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Դերասանուհին բաց գունի ջինսե տաբատ էր կրում, սեւ տոպ եւ նույն գույնի վերնազգեստ։ Նա արձակել էր մազերը։ Թեեւ դերասանուհին հոլովակը չէր մեկնաբանել, հետեւորդները շտապել էին նրան հաճոյախոսություններ անել։



© NEWS.am STYLE