«Գեղեցկության մարմնացում»․ Սիրուշոն հմայիչ կերպարում

11:49   20 փետրվարի, 2020

Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

Իր Instagram-ում սիրված երգչուհին նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդների ու երկրպագուներին ներկայացել է շքեղ ու հմայիչ կերպարում։ Նա կրում է երկնագույն, ուսերը բաց շապիկ, շագանակագույն տաբատ։ Սիրուշո արձակել է վարսերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են սեփական ապրանքանիշի զարդերը։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Յարս ինձ չասաց, Դեղ տամ վերքիդ, Առ դիր, ո՛վ աշուղ»։

«Գեղեցկության մարմնացում», «Շքեղ», «Ամենագեղեցիկ», «Բնական», «Անթերի», «Հրաշք գեղեցկուհի», «Հրաշալիք», «Չկրկնվող», - լուսանկարին կից մեկնաբանությունների հատվածում գրել են երգչուհու հետեւորդները։

Օրեր առաջ հրապարակված կադրում երգչուհին ամուսնու՝ Լեւոն Քոչարյանի հետ էր։ Հրապարակմանը կից Սիրուշոն գրել էր․ «Միասին»։ Անմասն չէին մնացել նաեւ երգչուհու երկրպագուները, որոնք լուսանկարներին կից մեկնաբանությունների հատվածում բազում դրական գրառումներ էին կատարել։



© NEWS.am STYLE