Ջինսե տաբատ, խորը բացվածքով բլուզ․ Լիլուն՝ սպորտային կերպարում

12:38   20 փետրվարի, 2020

Լոսանջելեսաբնակ երգչուհի Լիլուն շարունակում է իր հետեւորդ-երկրպագուներին ուրախացնել իր նոր լուսանկարներով, ամուսնու հետ ջերմ հարաբերություններով, որդու առօրյայով: Երգչուհին սոցցանցերում լինելով շատ ակտիվ Instagram-ի իր էջում հերթական լուսանկարն է հրապարակել: Այս անգամ երգչուհին ներկայացել է առօրյա ու սպորտային կերպարում։

Հրապարակված կադրում Լիլուն կրում է պատառոտված ջինսե տաբատ, խորը բացվածքով սեւ երանգր բլուզ, սպորտային կոշիկները։ Նա արձակել է վարսերը, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից երիտասարդ մայրիկը դիմել է հետեւորդներին՝ գրելով․ «Հետաքրքիր է իմանալ հատկապես ինչն է ձեզ հետաքրքրում իմ էջում։ Չմոռանամ ասեմ, որ շատ եմ ձեզ սիրում։ Դե, իսկ հիմա սպասում եմ մեկնաբանություններին»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված էր ավտոմեքենայում։ Նա Disney-ի ամենահայտնի մկնիկի՝ Միկի Մաուսի պատկերով բլուզ էր կրում։ Նա գրեթե շպարված չէր եւ լուսանկարը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE