Անթերի կազմվածք․ Իննա Խոջամիրյանի ոճային կերպարը՝ ԱՄՆ-ից

13:37   20 փետրվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը միկրոբլոգի իր էջում մշտապես կիսվում է հրապուրիչ ու եթերային լուսանկարներով: Իր հետեւորդներին ու երկրպագուներին հմայիչ դերասանուհին ներկայացնում է դիմահարդարման եւ վարսահարդարման տարբեր ոճեր, գեղեցիկ ֆոտոշարքեր, առօրյայից ու հանգստից լուսանկարներ։

Instagram-ում հրապարակված նոր կադրում Իննան ներկայացել է ոճային կերպարում։ Նա կրում է կաշվե, ուլտրակարճ կիսաշրջազգեստ, տոպ, կիսաերկարաճիտներ։ Կերպարն ամբողջացնում են վանդակավոր պիջակը, լայնեզր գլխարկն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Իննան գրել է․  «Hollywood-Hollywood դարձրել եք Պելե։ Հայաստանում սրանից գեղեցիկ հազարավոր սարեր կան։ Հ.Գ. @willsmith -ին էի փնտրում, չգտա։ Ո՞վ գիտի, ուր ա»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր ձյունածածկ բնապատկերի ֆոնին։ Նա սեւ տաբատ էր կրում եւ բաց գույնի բլուզ։ Նա կերպարն ամբողջացրել էր երկարաճիտ կոշիկներով ու կարմիր գլխարկով, ինչպես նաեւ վզնոցով․«Ձյունիկ ու -15 ցուրտ»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE