«Սիրեք, շատ սիրեք»․ Անելյա Գուբրյանը ներկայացել է քնքուշ կերպարում

14:47   20 փետրվարի, 2020

Մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր քնքուշ կերպարը։

Instagram-ում հրապարակված կադրում մոդելը կրում է ճարմակ, ձմեռային, տաք սվիտեր։ Նա մեղմ շպարով է, վարսերն արձակված են։ Կադրին կից Անելյան գրառում չի կատարել, սակայն հեշթեգերում նշել է․ «Սիրեք, շատ սիրեք»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում մոդելը սեւ, կարճ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Անելյան այն համադրել էր նույն գույնի երկարաճիտ կոշիկների հետ։ Մոդելն արձակել էր մազերը, վառ շպար ընտրել՝ նախապատվություն տալով կարմիր շրթներկին։



© NEWS.am STYLE