«Նուրբ»․ Ալինա Մարտիրոսյանն առանց շպարի

15:42   20 փետրվարի, 2020

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում կերպարանք է ընդունել առօրյա կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին կրում է մուգ երանգի բլուզ, սեւ տաբատ։ Նա առանց շպարի է, արձակած վարսերով։ Ալինան կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով։ Հետեւորդները հաճոյախոսություններ են արել դերասանուհուն։ «Նուրբ», «Սիրուն», «Մեր հրաշք գեղեցկուհին»,  - գրել են նրանք։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրում դերասանուհին սեւ շապիկ, ջինսե տաբատ եւ ջինսե բաճկոն էր կրում։ Նա վառ շպարով էր, արջակած վարսերով։ Ալինան կերպարն ամբողջացրել էր աքսեսուարներով՝ վզնոց, մատանի եւ թեւնոց։ Հետեւորդները հաճոյախոսություններ են արել դերասանուհուն։ «Շատ գեղեցիկ նկար», «Ինչ լավն եք ու շատ ուրախ եմ, որ երջանիկ եք, Ալինա ջան»,- գրել էին նրանք։



© NEWS.am STYLE