Յուլիա Ֆինկի ձմեռային ոճային կերպարը

22:46   20 փետրվարի, 2020

Դերասանուհի Յուլիա Ֆինկը կիսվել է նոր լուսանկարով, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացրել է ձմեռային ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Յուլիան կրում է ճերմակ բլուզ, բեժ կոմբինեզոն, բաց վարդագույն երանգի բաճկոն։ Նա արձակել է վարսերն ու մուգ շրթներկ ընտրել։ Կերպարն ամբողջացնում են փոքրիկ պայուսակն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Յուլիան գրառում չի կատարել, սակայն հեշթեգերում նշել է․ «փետրվար»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Յուլիան կրում էր մանուշակագույն վերնաշապիկ, ծաղկավոր պրինտով կիսաշրջազգեստ։ Նրա ոճային կերպարն ամբողջացրել էր կիսաերկարաճիտները։ Դերասանուհին արձակել էր ալիքավոր վարսերը, ընտրել վերնաշապիկի երանգի շրթներկ։ 



© NEWS.am STYLE