«Այս մուննաթ դեմքը գուշակիր ի՞նչ է ուզում»․ Մարիամ Ալեքսանյանի նոր լուսանկարը

18:37   20 փետրվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը բավականին ակտիվ է իր միկրոբլոգում։ Նա երկրպագուների ու հետեւորդների հետ ամեն օր կիսվում է նոր լուսանկարներով ու հոլովակներով։ Նա պատմում է իր աշխատանքի, առօրյայի, ժամացի մասին։

Իր Instagram-ում հրապարակված նոր լուսանկարում դերասանուհին ներկայացել է հմայիչ կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կրում է զոլավոր վերնաշապիկ։ Նա մեղմ շպարով է, մազերը կոկիկ հավաքված են։ Իսկ հրապարակմանը կից դերասանուհին դիմելով հետեւորդներին՝ գրել է․ «Այս մուննաթ դեմքը գուշակիր ի՞նչ է ուզում»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Մարիամը սեւ զգեստ էր կրում։ Նա հավաքել էր մազերն ու գեղեցիկ շպարով էր։ Կերպարն ամբողջացրել էր խոշոր աքսեսուարը՝ ականջօղը։ «Ձեր կարծիքով՝ ի՞նչն է կնոջը գեղեցկացնում: Իմ կարծիքով՝ խելքը, կանացիությունը եւ իր տղամարդը»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE