«Ձեր գեղեցիկ ժպիտդ փոխանցվում է մեզ»․ Էթերի Ոսկանյանի նուրբ կերպարը

19:52   20 փետրվարի, 2020

«Անուրջներ», «Երանի», «Մեղրամիս» եւ հայկական այլ հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Էթերի Ոսկանյանը հրապարակել է նոր լուսանկար, որում երկրպագուներին ներկայացրել է նուրբ կերպարում:

Instagram-ում հրապարակված սեւ-սպիտակ կադրում միշտ համեստ եւ զուսպ կերպարներով աչքի ընկած  դերաանուհին նուրբ ու հմայիչ տեսք ունի: Նա կրում է մուգ երանգի սվիտեր։ Գանգուր վարսերն արձակված են, նա առանց շպարի է։ Բնական գեղեցկությանը կողմ հայուհին հրապարակմանը կից մեկնաբանություն չի կատարել։

«Ձեր գեղեցիկ ժպիտը փոխանցվում է մեզ», - գրել է հետեւորդներից մեկը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ շապիկ էր կրում, որը բաց էր ուսի հատվածում։ Էթերին գրեթե դիմահարդարված չէր, նուրբ ականջօղեր էր ընտրել, վզնոց։ Մեկնաբանությունների հատվածում նա մեջբերել էր Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործության մի հատված։ «Եվ ամեն աշնան հետ ես նորից ծաղկում եմ»,- լուսանկարը ռուսերենով մակագրել էր նա։



© NEWS.am STYLE