«Դեմքը շատ են ծերացնում էներգետիկ ըմպելիքները՝ այն դարձնելով անկենդան»․ Լիլիթ Բասյանը կիսվել է օգտակար խորհուրդներով

20:34   20 փետրվարի, 2020

Սննդաբան Լիլիթ Բասյանն նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է լողափին։

Instagram-ում հրապարակված լուսանկարում Լիլիթը կրում է ճերմակ շապիկ, ջինսե կիսատաբատ եւ բաճկոն։ Կերպարն ամբողջացնում է թրենդային պայուսակը։ Սննդաբանն արձակել է վարսերը, մեղմ շպար ընտրել։ Հրապարակմանը կից Լիլիթը խոսել է երիտասարդ մնալու գաղտնիքներով եւ ծորացնող մթերքների մասին։ Նա գրել է․

«Դե ինչ, սիրելիներս, վաղուց ձեզ խորհուրդ չեմ տվել և չեմ կիսվել օգտակար ինֆորմացիայով։ Եթե ավելի շատ եք ուզում այսպիսի հրապարակումներ, դրեք ❤

Գիտե՞ք, որ կան մթերքներ, որոնք սպանում են մեր երիտասարդությունը։ Եկեք փորձենք երիտասարդ մնալ և այսօրվանից հրաժարվենք այս սննդատեսակներից⬇ ❌Մսամթերք - երշիկ, նրբերշիկ, կիսաֆաբրիկատներ, վիտչինա, բեկոն։ Դրանցում մեծ քանակությամբ կոնսերվանտներ կան։

❌ Զտված շաքար - այն քիմիական ծագում ունի, տարբերություն չկա՝ սպիտա՞կ, թե՞ շագանակագույն։

❌ Զտված ձեթ

❌Սնդիկ պարունակող ծովամթերք

❌Մարգարին

❌Եգիպտացորենից պատրաստված մթերքներ՝ պոպկորն, չիփսեր։ Դրանք արագացնում են ծերացումը մոտ 10 անգամ, քանի որ Օմեգա 3-ի և Օմեգա 5-ի դիսբալանս է առաջանում, որոնք պետք են կնճիռների դեմ պայքարի համար։

❌Դեմքը շատ են ծերացնում էներգետիկ ըմպելիքները՝ այն դարձնելով անկենդան։

Դե ինչ, օգտակա՞ր ինֆորմացիա էր։ Ինչի՞ մասին եք ուզում խոսենք»։



© NEWS.am STYLE