Լիլի Մորտոյի եւ սիրելի զվարճալի տեսանյութը

21:41   20 փետրվարի, 2020

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն սիրելիի հետ նոր զվարճալի հոլովակ է հրապարակել։

View this post on Instagram

A post shared by LILI.MORTO OFFICIAL (@lili.morto.official) on

Instagram-յան էջում հրապարակված տեսանյութում Լիլին լուսանկարվում է, իսկ հենց այդ պահին կադրում հայտնվում է նրա սիրելին նրա գրում եւ ռուսերեն լեզվով ասում․ «Ես նրան մի օր կսպանեմ․․․ Կսպանեմ պարզապես այն բանի համար, որ Նա կա...»։ Այս նույն խոսքերը Լիլին տեղադրել է հրապարակմանը կից գրառման հատվածում։ Շիկահեր գեղեցկուհին կրում է թափանցիկ վերնաշապիկ, ջինսե տաբատ եւ բարձրակրունկներ։ Գանգրացրած վարսերն արձակված են, Լիլին նախընտրել է մեղմ շպար։

Օրերս հրապարակված լուսանկարում Լիլին կրկին սիրելիի հետ էր։ Նա երկնագույն տոպ էր կրում, նա արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Զույգը մեղմ գրկախառնված էր, նրանց ժպտում էին։ Լիլին սիրառատ կադրին կից մեկնաբանություն չէր կատարել։



© NEWS.am STYLE