Ջիգան նորածին որդու հետ հուզիչ տեսանյութ է ձայնագրել

22:14   20 փետրվարի, 2020

Հայտնի ռեփեր Ջիգանը (իսկական անունը՝ Դենիս Ուստիմենկո-Վայնշտեյն) օրերս չորրորդ անգամ հայր է դարձել։ Կինը՝ Օքսանա Սամոյլովան նրան որդի է նվիրել։ Դատելով ամենից՝ երաժիշտը չի դադարում ուրախանալ այդ իրադարձությամբ եւ ամեն օր կադրեր է հրապարակում իր ժառանգի հետ։

Ավելի վաղ ռեփերն արդեն ցուցադրել էր փոքրիկի լուսանկարները, որոնք արվել էին նրա կյանքի առաջին րոպեներին, իսկ այժմ հուզիչ տեսանյութ է ձայնագրել նորածին տղայի հետ: Instagram-ում հրապարակված կադրերում երեխան պառկած է մահճակալի մեջ: Հայրը, միեւնույն ժամանակ, շոյում է իր գլուխը եւ քնքշությամբ ձայնով ասում է․

«Որդիս, Դավիթ»։

Աստղային զույգի երկրպագուները հիացել են մանուկով եւ նրան առողջություն եւ բարեկեցություն մաղթել մեկնաբանություններում:

Աղբյուրը՝ 5-tv.ru



© NEWS.am STYLE