Պավել Պրիլուչնին նիհարել է 20կգ-ով եւ իր հյուծված տեսքով վախեցրել երկրպագուներին

23:13   20 փետրվարի, 2020

Ինչերի, ասես դերասանները չեն գնում հանուն նվիրական դերի: Բոլորը հիշում են այն պատմությունը, երբ Սաշա Բորտիչը հավաքեց, ապա մեկ ամսվա ընթացքում կորցրեց 20 կիլոգրամ: Բացառություն չէ նաեւ Պավել Պրիլուչնին։ Ագատա Մուցենիեցեի ամուսնուն հարկավոր է նիհարել մինչեւ 39 կիլոգրամով, քանզի գերմանական համակենտրոնացման ճամբարից փախչելու պահին այդքան է կշռել խորհրդային հերոսը: Բացի սովի մշտական զգացումից, դերասանը սառչում է սառնամանիքին եւ սառը քամուն: Այս ամենը, ինչպես ասել է նա, օգնում է մտնել դերի մեջ։

«Հերոսը բարդ մարդ է, ով անցել է ամենադաժան փորձությունների միջով, բայց չի կոտրվել, դժվար է սուզվել դերի մեջ, կպատմեմ նկարահանող հարթակից նորությունների մասին», — գրել է դերասանը:

Պավելը կիսվել է տեսարանի կադրերով, որտեղ նրա հերոսը անձրեւի տակ է, ի թիվս այլ ռազմագերիների: Նրա հյուծված տեսքը ցնցել է իր երկրպագուներին: Մարդիկ մեկնաբանություններում հիացել են նրա անձնազոհությամբ, բայց կոչ են արել «Մաժորի» աստղին զգուշությամբ վերաբերել սեփական առողջությանը։

Картинки по запросу "прилучный"

«Ահա թե ինչի միջով են դերասանները անցնում, որպեսզի լավ ֆիլմ նկարահանեն։ Որքան ուժ ու համբերություն է պետք։  Ոչ ոք չի կարող», «Նիհարել մինչեւ 39 կիլոգրամ, դա ահավոր է, համբերություն», «Առողջություն չես գնի, հոգ տարեք ձեր մասին», - մեկնաբանություններում գրել են հետեւորդները։



© NEWS.am STYLE