«Իմ ընկերները միշտ իմ կողքին են»․ Նունե Եսայանի նոր լուսանկարը

23:35   20 փետրվարի, 2020

Երգչուհի Նունե Եսայանը նոր լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրում երգչուհին ամուսնու՝ դերասան, հաղորդավար Ավո Խալաթյանի եւ երգիչ Արա Մարտիրոսյանի հետ է։ Կադրին կից արված հեշթեգերից պարզ է դառնում, որ նրանք մեկնում են Մոսկվա։ «Իմ ընկերները միշտ իմ կողքին են», - գրել է Նունե Եսայանն ու հավելել՝ «#Ապրիլի4 #մենահամերգ #Մոսկվա» հեշթեգերը։

Օրերս հրապարակված կադրերում երգչուհին վառ գույնի զգեստ էր կրում։ Նունե Եսայանն այն համադրել էր խոշոր, քարերով զարդարված վզնոցի հետ։ Երգչուհին պարզ սանրվածք էր ընտրել, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել։ «Կանացի, նուրբ, սիրուն»,- նշել էր օգտատերերից մեկը։



© NEWS.am STYLE