«Քարդաշյանական» բարի առավոտ. Քլոեն ու փոքրիկ Թրուն զվարճանում են Ջասթին Թիմբերլեյքի երգի հնչյունների ներքո (վիդեո)

10:27   21 փետրվարի, 2020

Քլոե Քարդաշյանը զվարճալի տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես են անցնում իր ու դստեր՝ Թրուի առավոտները։ պարզվում է՝ շատ ուրախ: Տեսանյութում, որն Instagram-ում հրապարակել է Քլոեն, երեւում է, որ մայր ու դուստր պարում են Ջասթին Թիմբերլեյքի «Can’t Stop the Feeling» հիթի հնչյունների ներքո։

View this post on Instagram

A post shared by Khloé (@khloekardashian) on

Փոքրիկ Թրուն պարերին է ներգրավում նաեւ իր խաղալիքներին, որոնց հետ պարում է նաեւ Քլոեն։ Մայրիկը սպորտային տաբատ եւ տոպ է կրում, որոնք ընդգծում են նրա իդեալական կազմվածքը։ Ըստ ամենայնի՝ նա կա՛մ պատրաստվում էր մազրման գնալ, կա՛մ նոր էր վերադարձել դրանից։ «Սովորաբար մեր առավոտներն այսպես են անցնում։ Նույն երգը, պարի նույն զուգընկերները»,- այսպես է տեսանյութը մակագրել նա։

Ի դեպ, Քլեո Քարդաշյանը մեկ տարուց ավելի է՝ բաժանվել է քաղաքացիական ամուսնուց ու փոքրիկ Թրուի հորից՝ Տրիստան Թոմփսոնից։ Տրիստանը Քլոեին դավաճանել է Քայլի Ջենների լավագույն ընկերուհու՝ Ջորդին Վուդսի հետ։



© NEWS.am STYLE