11:57 21 փետրվարի, 2020Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Մարինկան կաշվե հագուստ է կրում։ Նա արձակել է մազերը, լայնեզր գլխարկ ընտրել։ Դերասանուհին արտահայտիչ դիմահարդարմամբ է, իսկ կերպարն ամբողջացրել է աքսեսուարը՝ վզնոցը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մարինկան բաց գույնի, ոճային վերարկու էր կրում եւ լայնեզր գլխարկ։ Դերասանուհին, որն այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում, արտահայտիչ շպարով էր։ Դերասանուհու էջը լի էր դրական մեկնաբանություններով. «Ամենասիրուն», «արքայադուստր»։