«Կան հաղթել ստիպող աղջիկներ». Սոֆի Դեւոյան կրտսերը՝ նուրբ կերպարում

12:17   21 փետրվարի, 2020

Սոֆի Դեւոյան կրտսերը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում պարուհին ու դերասանուհին հավաքել է մազերը։ Նա վառ դիմահարդարմամբ է. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Սոֆին նախապատվություն է տվել նուրբ աքսեսուարներին՝ ականջօղ եւ մատանիներ։ «Կան հաղթել ստիպող աղջիկներ»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին, իսկ հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել նրան։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել նրան. «Սոֆի ջան, այնքան գեղեցիկ եք, որ բառերով անհնար է նկարագրել, ուղղակի հրաշք աղջիկ եք»։

Օրերս հրապարակված լուսանկարում Սոֆին վանդակավոր վերնաշապիկ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Նա արձակել էր երկար, գեղեցիկ հարդարված մազերը եւ նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Սոֆին կերպարն ամբողջացրել էր խոշոր ու ոճային ականջօղերով։ «Աղջիկ»,- լուսանկարն այսպես էր մեկնաբանել պարուհին, որի հետեւորդները շտապել էին նրան հաճոյախոսություններ գրել. «Գեղեցկուհի, հեքիաթային աղջիկ»։

Լուսանկարը՝ @arginephoto



© NEWS.am STYLE