«Հիասքանչ». Արփի Գաբրիելյանի լուսանկարը

13:19   21 փետրվարի, 2020

Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել, որում առօրյա կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Արփին սեւ բլուզ է կրում։ Նա արձակել է մազերը, նուրբ դիմահարդարում ընտրել՝ ընդգծելով աչքերը։ Երգիչ Միհրան Ծառուկյանի կինն արձակել է մազերը, կերպարն ամբողջացրել նուրբ վզնոցով։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել նրան. «Գեղեցկուհի», «հիասքանչ»։

Օրերս հրապարակված լուսանկարում Արփին պատկերված էր ամուսնու՝ երգիչ Միհրան Ծառուկյանի հետ։ Զույգը մեղմ գրկախառնված էր։ Արփին սեւ հագուստ էր կրում ու արտահայտիչ շպարով էր։ Որպես մեկնաբանություն՝ նա սրտիկի տեսքով սմայիկ էր օգտագործել։



© NEWS.am STYLE