Ամառային կերպար. Հասմիկ Խոջյանի լուսանկարը հանգստից

17:12   21 փետրվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը հանգստի ընթացքում արված լուսանկարներ է հրապարակել։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Հասմիկն ամառային կերպարում է։ Նա ծաղկավոր շրջազգեստ է կրում, որը համադրել է գոտու հետ։ Դերասանուհին ցածրակրունկ կոշիկներ է ընտրել, արձակել մազերը։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ «Բոլորիդ մաղթում եմ արեւի նման ջերմ, պայծառ ու դրական օր»,- գրել է նա։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ հագուստ էր կրում։ Հասմիկը հավաքել էր մազերը, նուրբ աքսեսուարներ՝ ականջօղեր ընտրել։ Նա արտահայտիչ դիմահարդարում էր ընտրել, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ արել դերասանուհուն. «Նուրբիկ», «գեղեցկուհի»։

 



© NEWS.am STYLE