«Խաղաղ օվկիանոսն ու խաղաղ ես…». Իննա Խոջամիրյանի լուսանկարն ԱՄՆ-ից

18:13   21 փետրվարի, 2020

Դերասանուհի Իննա Խոջամիրյանն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, որտեղից արդեն հասցրել է մի քանի լուսանկար հրապարակել։

Նրա միկրոբլոգում հրապարակված նոր կադրերն արվել են Կալիֆոռնիայում։ Իննան պատկերված է օվկիանոսի ու գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Դերասանուհին, որը «Երկուսով» հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, կարճ շրջազգեստ է կրում ու շապիկ։ Նա ոճային պայուսակ է ընտրել ու գլխարկ, հագուստը համադրել սպորտային կոշիկների հետ։ «Խաղաղ օվկիանոսն ու խաղաղ ես…»,- հրապարակումը մակագրել է Իննան։

Ավելի վաղ Իննան ներկայացել էր ոճային կերպարում։ Նա կաշվե, կարճ կիսաշրջազգեստ էր կրում, տոպ, կիսաերկարաճիտներ։ Կերպարն ամբողջացնում էին վանդակավոր պիջակը, լայնեզր գլխարկն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Իննան գրել էր․  «Hollywood-Hollywood դարձրել եք Պելե։ Հայաստանում սրանից գեղեցիկ հազարավոր սարեր կան։ Հ.Գ. Ուիլ Սմիթին էի փնտրում, չգտա։ Ո՞վ գիտի, ուր ա»։



© NEWS.am STYLE