Մոդել Սինդի Քրոուֆորդ որդին հոգեբանական խնդիր ունի

15:58   21 փետրվարի, 2020

Մոդել Սինդի Քրոուֆորդն ու նրա ամուսինը՝ Ռենդի Գերբերը, լրջորեն անհանգստացած են իրենց 20-ամյա որդու՝ Փրեսլիի ճակատագրով։ Այս մասին US Weekly-ի լրագրողներին հայտնել են զույգի մտերիմ շրջապատից։

Пресли Гербер

Նրանց խոսքով՝ Սինդի Քրոուֆորդն ու Ռենդի Գերբերը տպավորվել են որդու՝ դեմքին դաջվածք անելու որոշմամբ։ Փրեսլին աջ աչքի տակ «misunderstood» բառն է դաջել, որը թարմանաբար նշանակում է «սխալ հասկացված»։ Դա արդեն իսկ անհանգստություն է առաջացրել աստղային ծնողների մոտ։ Սակայն վերջին կաթիլ է դարձել տեսանյութը, որն օրերս համացանցում հրապարակել է Փրեսլին։

Տղան իր բլոգի հետեւորդներին ցույց է տվել՝ ինչպես է կրակում հրաձգարանում։ Սինդի Քրոուֆորդի որդին հաճույքով նկարահանվել է՝ զենքը ձեռքին, ինչը վախեցրել է նրա ծնողներին։

Пресли Гербер

Սինդի Քրոուֆորնդ ու Ռենդի Գերբերը վստահ են, որ որդու պահվածքը պայմանավորված է վատ ընկերակցության ազդեցությամբ։ Եվ որպեսզի Փրեսլին լուրջ միջադեպերի մասնակից չդառնա, ամուսինները ցանկանում են նրան հոգեբանական կլինիկա ուղարկել եւ արդեն իսկ մասնագետի են որոնում։

«Ինչ-որ ժամանակ նրան ուղարկել են վերականագնողական ծրագրի։ Փրեսլին ընկերություն էր անում մարդկանց խմբի հետ, որոնք բացասաբար էին ազդում նրա վրա»,- հայտնել է ինսայդերը։

 



© NEWS.am STYLE