Լայն թեւքեր եւ էկո կաշի. Fendi-ն Միլանում նորաձեւության շաբաթվա շրջանակներում ցույց է տվել նոր հավաքածուն

16:41   21 փետրվարի, 2020

Միլանում Նորաձեւության շաբաթվա շրջանակներում տեղի է ունեցել իտալական ամենահանրաճանաչ ապրանքնաիշերից մեկի՝ Fendi-ի ցուցադրությունը։ Այդ երեկո պոդիում են բարձրացել Բելա եւ Ջիջի Հադիդները, Կայա Գերբերը, Կարեն Քլսոնը, Լիա Կեբեդեն եւ Վիտորիա Չերեպին։ Իսկ հանդիսատեսի շարքում էին Լյուսի Հեյլը, լարսեն Թոմփսոնը, Օլիվիա Պալերմոն եւ այլք։

Նոր սեզոնի ընթացքում նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն Սիլվիա Ֆենդին շեշտադրում է արել թեւքերի վրա. դրանք կպչում էին բրդե եւ կաշվե վերարկուներին, զգեստներին, ժակետներին, կարդիգաններին եւ բլուզերին։

Լուսանկարները՝ Vogue.com

 



© NEWS.am STYLE