Ղազախ աղջիկը «Central Asia's Got Talent»-ի ընթացքում հայերենով փայլուն կատարել է Սիլվա Հակոբյանի հիթը

17:41   21 փետրվարի, 2020

Ղազախստանի Նուր-Սուլթան քաղաքից 13-ամյա Աիդա Բոլատը «Central Asia's Got Talent»-ի շոուի ընթացքում հայերենով փայլուն կատարել է երգչուհի Սիլվա Հակոբյանի «Գիշեր է» երգը։ Հաղորդումը թողարկվել է դեռ անցած տարի, սակայն այսօր այն հրապարակել է հիթը կատարող երգչուհին։

Երիտասարդ երգչուհին սովորում է երաժշտական դպրոցում ու երազում է գրավել մեծ բեմը։ Իր նպատակին հասնելու համար Աիդան ամեն օր երաժշտությամբ է զբաղվում։ Նրա համար գլխավոր խոչընդոտը վախն է հանդիսատեսից։ Ընդ որում, Աիդան հաջողությամբ է հաղթահարում այդ խոչընդոտը։

Նա հայերենով երգ է ընտրել՝ քասթինգի շրջանում վոկալիստների շարքում առանձնանալու համար։ Ժյուրին ըստ արժանվույն գնահատել է նրա վոկոլային տվյալները՝ հաշվի առնելով ընտրված երգացանկը կատարելու դժվարությունը։



© NEWS.am STYLE