Ոճային. Տաթեւ Սարգսյանի լուսանկարը գիշերային Երեւանից

19:42   21 փետրվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են գիշերային Երեւանի ֆոնին։ Դերասանուհին կարճ շրջազգեստ է կրում, հետաքրքիր նախշերով վերնաշապիկ։ Նա արձակել է մազերը, հագուստը համադրել կարմիր բարձրակրունկների հետ։ «Ու եթե հարցնես՝ որտեղից եմ գալիս, պիտի ստիպված խոսեմ ջարդված բաներից»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ Տաթեւն արխիվային լուսանկար էր հրապարակել, որն արվել էր 22 տարեկանում։ Նա ամառային կերպարում էր, հավաքել էր մազերը, իսկ հրապարակմանը կից դերասանուհին գրել էր․ «21 տարեկան ինչ լավ ա, որ էլ սենց չեմ։ (Հոնքերս տեսնես ինչի՞ էին տենց ներքեւ իջնում)»։



© NEWS.am STYLE