Միլանում նորաձեւության շաբաթվա ընթացքում դիզայները ներկայացել է ճագարի կոստյումով

23:17   21 փետրվարի, 2020

Միլանում նորաձեւության շաբաթվա շրջանակներում Marni-ն ներկայացրել է նոր՝ աշուն-ձմեռ 2020 հավաքածուն: Ասիմետրիկ զգեստներ, օվերսայզ-վերարկուներ եւ մեկ ուսով բաճկոններ, մոդելներ, որոնք ներկայացել են ցնցոտիներից կարված հանդերձանքներով։

Հավաքածուի ստեղծման համար նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն Ֆրանչեսկո Ռիսոն օգտագործել է ոսկեզօծ մետաղ, գործվածքներ, թավշակաշի, փայլաթիթեղ եւ տարբեր գույների մանվածքներ։  Կերպարներն ամբողջացնում էին խոնավ մազերը եւ պայծառ դիմահարդարումը: Ցուցադրությունն ավարտվել է հենց դիզայների հայտնությամբ․ նա ներկայացել է զոլավոր կոստյումով եւ նապաստակի հսկայական գլխով։

Картинки по запросу

Աղբյուրը՝ Blueprint



© NEWS.am STYLE