«Հուսով եմ՝ այլեւս հարցեր չեն լինի մեր ընկերության մասին». Անահիտ Սիմոնյանը Լիլիթ Բասյանի հետ հարաբերությունների մասին

22:33   21 փետրվարի, 2020

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սննդաբան Լիլիթ Բասյանի հետ։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, հրապարակված կադրում երգչուհին ու սննդաբանը նստած են կողք կողքի։ Հրապարակմանը կից Անահիտը ռուսերեն լեզվով գրել է․ «Հուսով եմ՝ այլեւս հարցեր չեն լինի մեր ընկերության մասին»:

Ավելի վաղ հրապարակված կադրում երգչուհին պատկերված էր շքեղ մեքենայի կողքին։ Նա վանդակավոր վերնաշապիկ-զգեստ էր կրում, սպորտային կոշիկներ։ Երգչուհին ընդգծված շպարով էր, արձակված վարսերով։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE