«Ողջույն, ես Նաստյան եմ»․ Քարդաշյանի ռուս նմանակը՝ սադրիչ ու անհասկանալի բիկինիով (ֆոտո)

10:46   22 փետրվարի, 2020

Ռուս մոդել եւ բլոգեր Անաստասիա Կվիտկոն բազմիցս է բիկինիով, մարմինն ընդգրկող հանդերձանքներով, սադրիչ զգեստներով եւ նույնիսկ ներքնազգեստով բազմաթիվ ֆոտոշարքեր է իրականացրել: Բայց Կվիտկոյի համար, ըստ երեւույթին, ամեն ինչ քիչ է։ Նա տեղադրել է մի լուսանկար է, որում բոլորովին անհավանական կոստյումով է։ Այնքան, որ հետեւորդները հիացմունքից կորցրել են խոսելու ունակությունը:

Խոսքը ցանցավոր կրծկալի մասին է, որը ձգել է բավականին մեծ կուրծքը։ Նա նաեւ փոքրիկ բիկինի է ընտրել, որն էլ իր հերթին ընդգծել է բարեմասնությունները։  Ցանց զուգագուլպաներն ու տոպը բոլորովին ավելորդ են, սակայն նա ավելի լավ գիտե․․․

Հասկանալի է, որ հետեւորդները հիացել են. նրանք չեն թաքցրել կիրքը ու կրքոտ Նաստյայի կողքին հայտնվելու ցանկություններ են հայտնել։ Նա ասես, լրջորեն մտադրվել է գերազանցել Քիմին։

Աղբյուրը՝ 5канал

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE